Մեր գործընկերները



Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոնը միջազգային Սիթի Սպա ցանցի (Կիպրոս) պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Սիթի Սպան բազմաթիվ երկրներում գործող երիտասարդացման կենտրոնների ցանց է, որտեղ այցելուներին (ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց) առաջարկվում են երիտասարդացման, նիհարեցման և էսթետիկ բժշկության ոլորտի բազմաթիվ այլ ծառայություններ:

Կլինիկայում օգտագործվում են բարձրակարգ բուժամիջոցներ և սարքավորումներ ամենահայտնի արտադրողներից:

Սիթի Սպա էսթետիկ բշկության կենտրոնն առաջարկում է օգտվել իր ծառայություններից և բացահայտել գեղեցկության, լավ տրամադրության և, որպես հետևանք, հրաշալի տրամադրության աշխարհը:

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճախորդի ցանկությունների մանրակրկիտ գնահատական `համատեղված անատոմիական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ  և ճշգրիտ դիագնոստիկայով. սա է կլինիկայի մասնագետների աշխատանքի հիմնական սկզբունքը: